Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նուշն օգնում է ազատվել ավելորդ ճարպից. 1in.am

Նուշն օգնում է ազատվել ավելորդ ճարպից. 1in.am

Օրական մեկ բուռ նուշն օգնում է ազատվել փորի շրջանի և կոնքերի ճարպային կուտակումներից, գրում է Kedem.ru-ն: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, ովքեր 12 շաբաթ շարունակ հետևել են միջին տարիքի 52 հիվանդների, ովքեր տառապել են ճարպակալմամբ:

 

Փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել, որոնցից մեկն ամեն օր մեկ բուռ նուշ է կերել (28 գրամ), իսկ մյուսը նուշի կալորիականության հավասար բանան:

 

Փորձից հետո պարզվել է, որ միևնույն կալորիաների օգտագործման դեպքում նուշ օգտագործողների մոտ զգալիորեն կրճատվել է մեջքի և կոնքերի ծավալը: Այս հատվածում ճարպային կուտակումները վտանգավոր են նրանով, որ մեծացնում են բարձր ճնշման, շաքարախտի, սրտի և անոթների հիվանդությունների առաջացման ռիսկը:

 

Փորձի մասնակիցների արյան անալիզները ցույց են տվել, որ նուշի պարբերաբար օգտագործումը բարենպաստ է ազդում խոլեստերինի մակարդակի, հետևաբար նաև անոթների վրա: Ուսումնասիրողները այս ֆենոմենը նուշի արդ կառուցվածքով են բացատրում: Դրանք սպիտակուցներ, բջջանյութ և շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zhenskoe-mnenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ